Գլխավոր էջ Գրեք մեզ Մեր հասցեն Կայքի քարտեզ
Մեր պատմությունը
Կառուցվածք
Ուսումնառություն
Մեր սաները
Դիմորդին
Ֆոտոալբոմ
 

Քոլեջն հիմնադրվել է 1929 թվականին Լենինական (այժմ` Գյումրի) քաղաքում` տեղի տեքստիլ կոմբինատի համար կադրեր պատրաստելու նպատակով: 1940թ տեղափոխվել է Երևան: Արդյունաբերության այդ ճյուղի արագ զարգացմանը համընթաց տեխնիկումը ընդլայնվել ու հզորացել է և արդեն 1950-ական թվականներին ուներ 400 սովորող: 1960 թվականին ցերեկային, երեկոյան և հեռակա ուսուցմամբ տեխնիկումում սովորում էր 600 հոգի:

1951թ տեխնիկումը տեղափոխվում է իր համար կառուցված ներկայիս շենքը, որը նախատեսված էր 500 ուսանողի համար, սակայն արդեն 1975թ սովորողների թիվն անցնում է 1500-ից: 1950-2008 թվականների ընթացքում տեխնիկումը պատրաստել է շուրջ  25 հազար մասնագետ 17 մասնագիտություների գծով` բրդյա մանվածք, բամբակյա մանվածք, գործվածքի արտադրություն, տրիկոտոժի արտադրութուն, տրիկոտաժի արտադրանքի մշակում, կարի արտադրություն, կարի և կոշիկի ֆաբրիկաների մեքենասարքավորումներ, կաշվի արտադրության տեխնոլոգիա, կոշիկի արտադրություն, կոշիկի մոդելավորում, հագուստի մոդելավորում, պլանավորում, հաշվապահական հաշվառում, ապրանքագիտություն, կոմերցիա, սպասարկման կազմակերպում, սպառողական ապրանքների որակի փորձաքննություն:

2002թ տեխնիկումը վերակազմավորվում է քոլեջի: Սկսած 1970-ական թվականներից քոլեջը որպես մեթոդամանկավարժական աշխատանքների բազային կենտրոն օգնում և օժանդակում է ճյուղի մյուս ուսումնական հաստատություններին: Այժմ քոլեջն ունի շահույթ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

© 2009.
Կայքի հեղինակներ