Գլխավոր էջ Գրեք մեզ Մեր հասցեն Կայքի քարտեզ
Մեր պատմությունը
Կառուցվածք
Ուսումնառություն
Մեր սաները
Դիմորդին
Ֆոտոալբոմ
Մեր սաները

Այցելությունները


ՈՒսանողները այցելում են արդեն ավանդական դարձած մասնագիտացված ցուցահանդեսներին, որոնք պարբերաբար կազմակերպվում են Երևանում տարբեր խորագրերի ներքո: Սկսած 2001 թվականից, յուրաքանչյուր տարի կազմակերպվում և անցկացվում են տարածաշրջանային առտրա-արդյունաբերական <ARMENIA-EXPO>  ֆորումներ (համաժողովներ), որոնց հիմնական նպատակն է ծանոթացնել շահագրգիռ կողմերին, Հայաստանի նվաճումներին` տնտեսության, կրթության, առեղջապահության, բարձր տեխնոլոգիաների զարգացման, սպասարկման բնագավառներում:
<<Սպասարկման կազմակերպում>> մասնագիտությամբ ուսանողները` ձգտելով վաղը դառնալ լայն մտահորիզոնի տեր որակյալ մասնագետ (մենեջեր), հաճույքով են ուսումնասիրում յուրաքանչյուր տաղավարում ներկայացված նյութերը, հետաքրքրվում են տեխնոլոգիաներով, հավաստագրերով և մրցանակներով, ծանոթանում են ձեռնարկության ապագա անելիքների հետ:Այս կարգի միջոցառումներին մասնակցելը խիստ կարևոր է նաև գործատուների հետ շփումների առումով: Հաճախ տեղում են լուծվում մասնագիտական, նախադիպլոմային պրակտիկայի հետ կապված հարցերը, իսկ հետագայում` աշխատանքի տեղավորման խնդիրները: Լավագույն շրջանավարտնները ունեն հնարավորություն շարունակելու ուսումը բուհերում... (պայմանները): Այս կարգի միջոցառումները կարևորվում են նաև նրանով, որ նպաստում են աճող սերնդի դաստիարակությանը, նրանց աշխարհայացքի ձևավորմանը, կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը և մասնագիտական կողմնորոշմանը

 

ուսանողների հետ կազմակերպվում են այցելություներ

  • Հայաստանի պատմության պետական թանգարան
  • Երևան քաղաքի պատմության թանգարան
  • Հայաստանի պետական պատկերասրահ
  • <Էրեբունի> թանգարան
  • Խոր Վիրապ, Գառնի-Գեղարդ, սբ Էջմիածին
  • Փարաջանովի տուն-թանգարան
  • Հովհաննես Թումանյանի տուն թանգարան
  • Հայաստանի պատմության թանգարանում մասնակցել են Փարիզ-Լուվր գլուխգործոց Սուրբ Հայաստան ցուցադրությանը
  • Հակոբ Պարոնյանի անվան թատրոն
  • Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն
  • Ծիծեռնակաբերդ,Եղեռնի թանգարան:
© 2009.
Կայքի հեղինակներ