 |
Ուսանողների գեղանկարների, գծանկարների, կոմպոզիցիայի, ճեպանկարների, ինչպես նաև ձեռքի աշխատանքնների ցուցահանդեսը
2007թ. հոկտեմբերին մեր քոլեջում բացվեց մասնագիտական առարկաների ամբիոնի ուսանողների աշխատանքնների ցուցահանդեսը:
Ներկայացվեցին նաև Արմինե և Նարինե Հարությունների, Ալիսա և Լիլիթ Ազարյանների անհատական ստղծագործությունները:
28.10.2008թ. քոլեջում բացվեց ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը: Բազմազան ու ընդգրկուն են ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները` գունանկար, գծանկար, կոմպուլիցիա, ճեպանկար, գոբելեն, բատիկա, վիտրաժ, թիսերներով աշխատանքներ, ձեռագործ, տիկնիկներ, մանրանկարչություն:
Անհատական աշխատանքներով ցուցահանդեսին իրենց մասնակցությունը բերեցին Աղավնի Պողոսյանը` գրաֆիկայով և Լիլիթ Ազարյանը` բատիկայով, վիտրաժով:
16.12.2008թ. Նարեկացի արվեստի միությունում բացվեց Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը, որին մասնակցում էին Ալիսա և Լիլիթ Ազարյանները վիտրաժ, գրաֆիկա, բատիկա աշխատանքներով:
Հայկական մանրանկարչության ոճով արված ստեղծագործությամբ հանդես եկավ Դիանա Նազարյանը, իսկ Աղավնի Պողոսյանը` իր գրաֆիկական աշխատանքներով:
Մասնագիտական առարկաների ամբիոնի ուսանողները ցուցադրեցին նորաձևության իրենց պատրաստած աշխատանքները` տարազ, ավանգարդ ոճերով:
Այդ ցուցադրությունը տեղադրված է նաև Նարեկացի կենտրոնի կայքում`www.naregatsi.org
28.03.2009թ. քոլեջի ուսանողները պատրաստվում են մասնակցելու Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսին արդեն 50 աշխատանքներով:
2007թ հոկտոմբերի ցուցահանդեսին որոշ լավագույն ուսանողներ արժանացան մրցանակների: Ազատյան Ալիսան և Ազատյան Լիլիթը իրենց գիաֆիկայով և գեղանկարչական աշխատանքնորով ստացան առաջին մրցանակ-պատվոգրով Հարությունյան Արմինե և Նարինե քույրերը աշխատանքները Լիտոգրաֆիա նույնպես ստացան առաջին մրցանակ:
Մալիասյան Ռոզան կատարել էր բիսերներով դիմանկար,որը նույնպես ստացավ առաջին մրցանակ:
Կազմակերպիչ` նկարչության դասախոս`Դ. Մխիկյան:
|
|